Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու Իսրայելում դեսպան չունենք

Ինչու Իսրայելում դեսպան չունենք
28.07.2017 | 00:38

Վերջերս հայ-իսրայելական հարաբերություններում, կարծես, նոր դաշտ է բացվում: Իսրայելը փորձում է բարեկամական հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Եռօրյա այցով Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա` պաշտոնական մակարդակում, որին նախորդել էր մասոնական նոր օթյակի բացման մասին հայտարարությունը: Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Աբբասը մի քանի ամիս առաջ Հայաստան էր եկել, որպեսզի բարձրաձայնի այդ մասին: Այսպիսով, հրեաներին հայերն ու Հայաստանն սկսել են ավելի հետաքրքրել (չմոռանանք` ապրիլյան պատերազմի օրերին շատերն էին պնդում, թե Իսրայելի «մատը» խառն է պատերազմի հրահրման գործում, շեշտելով, որ Ադրբեջանին զենքի խոշոր մատակարարողներից մեկն էլ Իսրայելն է):


Սրան զուգահեռ, Հայաստանը բավական պասիվ է այս երկրի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, ավելին, Հայաստանը նույնիսկ դեսպան ու դեսպանատուն չունի այս երկրում: Հիմա Իսրայելն իր «ոտքով» եկել, ասում է` եկեք բարեկամանանք: Հաշվի առնելով մեր և նրանց միջև մի շարք կնճռոտ հարցեր, ժամանակն է, որ դրանք հարթելու և հնարավորությունները ճիշտ օգտագործելու ճանապարհով գնանք: Այս երկրում դեսպան ու դեսպանատուն ունենանք, թե չէ այնպիսի երկրում ենք երբեմն դեսպանություն բացում, որ ոչ այդ երկրի քաղաքականությունից տեղեկություն ունենք, ոչ դեսպանից, ոչ էլ նրա կատարած գործից: Այն տպավորությունն է, թե դեսպանատուն ենք բացում ինչ-որ մարդկանց աշխատանքով ապահովելու, ավելի ստույգ, «գծից ընկած», իշխանական հիերարխայից դուրս մնացածներին գործի տեղավորելու համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ